Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Երկու նույնական համակարգերի ռեսուրսային պայքարը

Երկու նույնական համակարգերի  ռեսուրսային պայքարը
07.10.2014 | 00:41

Եռյակն արդարացիորեն բողոքում էր, որ Արարատի քաղաքապետը քաղաքական նպատակներով օգտագործել է երեխաներին:
ՈՒ ճիշտ էր անում, որ բողոքում էր:
Բայց հետո նույն տեխնոլոգիան կիրառեց նույն եռյակը. NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Իջևանի ավագ դպրոցի կազմակերպիչը, ով Իջևանի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանի մայրն է, Իջևանի Շատրվանների հրապարակ է բերել դպրոցականների, որոնք էլ հենց ելույթների ժամանակ «այո, այո» են բացականչել:
Գուցե իսկապես իշխանությունները վարչական ռեսուրս են գործադրում՝ ընդդիմության հանրահավաքները խանգարելու համար, սակայն նույն եռյակն էլ հիմնականում հանրահավաքներ է անում այն քաղաքներում, որտեղ կամ քաղաքապետ ունի (Աբովյան, Սիսիան, Իջևան) կամ էլ բիզնես ռեսուրս (Արարատ):
Կարող են ինձ մեղադրել, պիտակավորել, բայց ես երբեք մեր իրականության մեջ չեմ տեսել, որ իշխանությունն ու նրա դեմ պայքարող ուժերն իրար այսքան նման լինեն՝ որակական ու վարքագծային առումով:
...Եթե չեք հավատում, ապա իրար կողքի դրեք Շմայսի ու Յուվեցի Կարոյի հարցազրույցները և փորձեք երեք տարբերություն գտնել: Սկզբից ևեթ ասեմ, որ նրանց անունների կողքին գրված ՀՀԿ, ԲՀԿ բառերը հաշիվ չեն:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ